Հղիություն, ծննդաբերություն
|
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից:
Իսկ ինչպես է ընդհանրապես զարգանում արտաարգանդային հղիությունը:
Հղիությունն սկսվում է, երբ բեղմնավորված սերմնահեղուկով ձվաբջիջը թափանցում է արգանդի խոռոչ և այնտեղ ամրանում, որտեղ իմպլանտացիայի համար պայմաններն առավել բարենպաստ են: Արտաարգանդային բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում խափանում և ձվաբջիջը մնում է փողի մեջ ու ամրանում, այսինքն, նշանակության վայր չի հասնում: Դա էլ հենց արտաարգանդային հղիությունն է:
Իսկ ինչու է դա տեղի ունենում: Որպես կանոն, այն փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների հետևանք է, երբ փողերում առաջանում են կպումներ, դրանք վատ են կրճատվում և ձվաբջջի բեղմնավորումն առաջ են մղում: Պատահում է նաև, որ ձվաբջիջն իր կառուցվածքում ունենում է փոփոխություններ և կենսունակ չէ ու խցանվում է փողերում: Բացի այդ, կան նաև բնածին անկանոնություններ, ինչպիսին ՙինֆանտիլիզմն՚ է, այսինքն, չափից ավելի նեղ փողեր կամ չափից ավելի ոլորուն: Նախկինում տարած վիրահատությունները նույնպես կարող են ազդել փողի մեջ ձվաբջջի շարժման ունակության վրա: Հորմոնային խանգարումները, հակաբեղմնավորիչների (օրինակ, պարույրների) տեղադրումը նույնպես կարող են հրահրել փողի միջով ձվաբջջի շարժման պաթոլոգիական փոփոխությունների զարգացում: Արդյունքում այն արգանդ չի հասնում, այլ մնում է փողի պատերին կպած: Եվ այդտեղ սկսվում է պտղի զարգացումը, դրանով կնոջը ցավ և տառապանք պատճառելով:
Ամենակարևորն այն է, որ հարկ է արտաարգանդային հղիությունը հայտնաբերել վաղ փուլերում, որպեսզի թանկարժեք ժամանակը չկորցնել և մեկ այլ հիվանդության ախտանշաններ չփնտրել: Բուժման հաջողությունը պայմանավորված է այն բանով, թե ինչքան արագ ու ժամանակին է կինը բժշկի դիմել և ինչ օպերատիվությամբ է ախտորոշումը կատարվել: Արտաարգանդային հղիության ախտանշանները նման են սովորական հղիության ախտանշաններին. մասնավորապես, մենստրուացիայի ուշացում, հնարավոր է առաջին ամիսներին տոքսիկոզ հղիություն, սակայն այդ նույն ժամանակահատվածում կարող է արյան մասնիկներով արտադրություն: Դա անմիջապես պետք է զգաստացնի կնոջն ու կասկած առաջացնի, որ հղիությունն ինչ-որ այլ կերպով է ընթանում:
Որոշ դեպքերում մենստրուացիան ժամանակին է ընթանում, սակայն արյուն շատ քիչ է լինում ու հնարավոր է փողում կամ որովայնի ստորին հատվածում ցավեր լինեն: Դրանք կարող են երկարատև և նվվացող լինել, որոնք ժամանակի ընթացքում ավելի շատ են ուժեղանում, ապա հանգստանում ու նորից սկսվում: Արտաարգանդային հղիությունը հաճախ շփոթում են վիժման հետ: Դրանց ախտանիշները իրար շատ նման են:
Դրա համար անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հենց որ կինն իմանում է հղիության մասին: Ներկայումս արտաարգանդային հղիությունը վաղ փուլերում շատ դյուրությամբ է ախտորոշվում: Թեստային դրական շերտիկները ցույց են տալիս, որ բեղմնավորումը տեղի է ունեցել, հետո հարկ է ուլտրաձայնային հետազոտություն կատարել: Եթե արգանդում ձվաբջիջներ չեն հայտնաբերվում, ուրեմն հղիությունն արտաարգանդային է:
Եթե, այնուամենայնիվ, բժիշկը կասկածում է, ապա պացիենտին լապորոսկոպիկ հետազոտություն են կատարում: Այն անզգայացման տակ է անցկացվում` ախտորոշման պարզաբանման նպատակով, սակայն, եթե ախտորոշումը հաստատվում է, բժիշկն առանց հապաղելու պետք է վիրահատություն կատարի, որը կպահպանի օրգաններն ու հղիության ունակությունը: Նախկինում դա հնարավոր չէր անել, և ստիպված փողը հեռացնում էին: Ներկայումս, բժիշկներն առավելագույն ջանքերն են գործադրում և ժամանակաից տեխնոլոգիաներն օգտագործում, որպեսզի հեռացնեն միայն ձվաբջիջը: Դա կատավում է երեք բացված անցքերի միջոցով, առանց որովայնը կտրելու, ինչն էականորեն երաշխավորում է փողի պահպանումը և երկրորդ անգամ հղիանալու հավանականությունը:
Հետագայում կնոջը նշանակվում է դեղամիջոցներով բուժում և ֆիզիոթերապևտիկ բուժգործողություններ:
Եթե մի երկու տասնյակ տարի առաջ արտաարգանդային հղիությունը կնոջ համար դատավճռի պես էր հնչում, ապա ներկայումս բժշկությունն այնքան է զարգացել, որ բուժումից և վերականգնումից հետո կարելի է նորից հղիանալ: Հարկ է միայն ուշադիր կատարել բժշկի բոլոր հանձնարարականները, որոնք են.
- վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում խուսափել հղիանալուց,
- անհրաժեշտ է վերականգնողական թերապիայի կուրս անցնել,
- պաբերաբար հակակպումային արդյունքով պատրաստուկներ ընդունել:
Այս կանոնների պահպանումը թույլ կտա նորից ապրել մայրության բերկրանքը:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն